Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը
ՀՀ ԿԳՄՍ-ից հայտնում են.
«Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել «Տարազնավուր» խորագրով համերգը:
«Տարազնավուր» ինքնատիպ համերգին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Համերգային հիմնական կատարումներով հանդես է եկել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը։
Ամեն հայի սրտին մոտ ու հոգեհարազատ ազնավուրյան մեղեդիները ևս մեկ անգամ ներկայացվել են հայկական ժողովրդական գործիքներով, երգչախմբի և մենակատարների ուղեկցությամբ, իսկ պարային խմբի կատարումներն ու հայկական գունեղ տարազներն առանձնակի հմայք են հաղորդել միջոցառմանը:
Շառլ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել երգիչներ Արփի Շահնուբարյանը, Նաիրա Մանուչարյանը, Մավր Մկրտչյանը, Դավիթ Խաչատրյանը։ Համերգի ողջ ընթացքում լեդ էկրաններին ցուցադրվել են արդի տեխնոլոգիաների (AI) մշակմամբ թեմատիկ նյութեր:
Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնյե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան