Ալժիրցի բռնցքամարտիկ Խելիֆը բողոք է ներկայացրել դատախազություն բուլիինգի պատճառով
Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով դարձել է օլիմպիական չեմպիոն մինչև 66 կգ քաշային կարգում, բողոք է ներկայացրել Փարիզի դատախազություն համացանցում բուլիինգի պատճառով։ Այդ մասին հայտնում է Arab News-ը։
«Հետաքննությունը կպարզի, թե ով է կանգնած այս կնատյաց, ռասիստական և սեքսիստական արշավի հետևում: Հալածանքը, որին ենթարկվել է Խելիֆը, կլինի ամենամեծ բիծը այս խաղերի վրա»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է մարզիկի փաստաբան Նաբիլ Բուդին։
Եզրափակիչ խաղում Խելիֆը մենամարտեց չինացի Յան Լյուի հետ։ Հաղթանակը ներկայացուցչին մրցավարների միաձայն որոշմամբ շնորհվել է Ալժիրի։
Մեկ տարի առաջ Հնդկաստանում կայացած IBA աշխարհի առաջնությունում Խելիֆը ձախողել է սեռի թեստը։ Նաև Թայվանի ներկայացուցիչ Լին Յուտինգն այդ առաջնությունում նման փորձություն չի անցել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն հետագայում թուլատրել էր երկու մարզիկների մասնակցությունը խաղերին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան