Երևանում «Hyundai»-ն մխրճվել է վերամբարձ կռունկի հետնամասում, վարորդը տեղում մահացել է
Օգոստոսի 11-ին ժամը 13:20-ի սահմաններում վրացական համարանիշներով «Hyundai» մակնիշի ավտոմեքենան Նազարբեկյան փողոցում՝ դեպի ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկ» տանող ճանապարհահատվածում, մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում տեղադրված վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։
«Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են «Hyundai»-ի մահացած վարորդի, կայանված վերամբարձ կռունկի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Հերացի փողոցում տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
- Արգենտինան նվաճել է ֆուտբոլի Ամերիկայի գավաթը, Մեսսին արտասվել է
- Արա Այվազյան. Հայաստանը շարունակաբար վաթարացող իրավիճակում համառորեն վարում է հանդարտեցման քաղաքականություն