Բելգրադում բողոքի զանգվածային ցույցեր են արևմտյան լոբբինգով վնասակար հանքի բացման դեմ
Բելգրադում երեկ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ արեւմտյան երկրների շահերի համար լիթիումի հանքի կառուցման դեմ։
Մինչև 30 հազար ցուցարարներ երթով անցել են քաղաքով՝ ժամանակավորապես փակելով կենտրոնական կայարանը և մայրուղիներից մեկը։ Այդ մասին հայտնում է viborsalavat.com կայքը։
Նրանք դեմ են Սերբիայում հանքի գործարկմանը, որի շահագործումը փոխանցվել է բրիտանա-ավստրալիական Rio Tinto կոնցեռնին։ Բնապահպաններն հայտարարում են, որ լիթիումի արդյունահանումը կավելացնի գրունտային ջրերը և կվտանգի տեղի համայնքները:
Լիթիումի գործարքը ակտիվորեն լոբբինգ են անում ԵՄ-ն. մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Շոլցը, ով հուլիսին եկել էր դրա ստորագրմանը։ Բեռլինը և ԵՄ-ն ցանկանում են օգտագործել Սերբիայից լիթիումի մատակարարումները, որպեսզի նվազեցնեն կախվածությունը Չինաստանից։
Հանքի շահագործմանն ի պատասխան ՝ Սերբիային խոստացել են մերձեցնել ԵՄ-ի հետ, այն դեպքում երբ Բելգրադն անդամակցության թեկնածու է։
Հարակից հրապարակումներ`
- Վուչիչն ընդդիմության բողոքի ակցիաներն անվանել է Սերբիան ինքնիշխանությունից զրկելու փորձ
- Սերբիայում մեկնարկում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին