Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է, սահմանը կարմիր գիծ է. Մորթեզա Աբեդին Վարամինի
«1.5 տարի է, ինչ Կապանում բացվել է Իրանի հյուպատոսարանը, բայց դա շատ կարճ ժամանակ է ինչ-որ գործունեություն ծավալելու համար, սակայն հիմք ընդունելով մեր պատմական հազարամյա անցյալը, մենք շատ արագ կարողացանք գործադրել մեր ծրագրերը, որովհետև պատմական անցյալն արդեն իսկ գոյություն ուներ»,-պատասխանելով լրագրողների հարցերին Գորիստում ասաց Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:
Նա նշեց, որ Գրիսի հետ այն առաջին համագործակցությունն է։
Անդրադառնալով տնտեսական հարաբերությւոններին՝ հյուպատոսն ասաց, որ Նորդուզ-Մեղրի անցակետում մի քանի ծրագրեր են կատարվել, և Ագարակի նոր ճանապարհի կառուցումը։
«Իրանի ռազմավարությունը Սյունիքի հարցում շատ հստակ է: Պարոն Փաշինյանը երբ այցելեց Իրան, հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանը այդ ժամանակ էլ շեշտել է իր ռազմավարությունը: Իրան-Հայաստան սահմանի փոխությունը կարմիր գիծ է Իրանի համար»,-նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իրանի նախագահը ներկայացրել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարների նոր թեկնածությունը
- Իրանի նոր նախագահն առաջարկում է թիրախավորել հարևան երկրներում գտնվող իսրայելական գաղտնի բազաները
- Ինչո՞վ է պայմանավորված Իրանի պատասխան գործողության ձգձգումը. Արաբագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան