Վրաստանի պաշտպանության նախարարին զարմացրել է համատեղ զորավարժությունները հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը զարմանք է հայտնել զորավարժությունները հետաձգելու ԱՄՆ որոշման կապակցությամբ։
«Մենք հանդիպում ունեցանք ՊՆ-ում, որտեղ ընդունեցինք ամերիկյան պատվիրակությանը, խոսեցինք առկա համագործակցության, տարիների ընթացքում կուտակված փորձի և այս փոխգործակցության դրական արդյունքների մասին, ուզում եմ ընդգծել, որ այս համագործակցությունը օգտակար չէ միայն վրացական կողմի, նաև ամերիկյան կողմի համար է։ Մենք նաև «Խոսել ենք, և ես իմ ցավն ու զարմանքն եմ հայտնել, որ «Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները հետաձգվել են, թեև մենք շարունակում ենք պատրաստվել 2025 թվականին միջազգային զորավարժություններին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է նա լրագրողներին։
Այս շաբաթ աշխատանքային այցով Թբիլիսի են ժամանել սենատոր Ժաննա Շահինը և կոնգրեսական Մայք Թերները։ Նրանք հանդիպել են Վրաստանի ղեկավարության հետ։
«Արժանի գործընկեր» զորավարժությունները նախատեսվում էր անցկացնել հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը։ Սակայն հուլիսի սկզբին Պենտագոնը հայտարարեց, որ անորոշ ժամանակով հետաձգում է դրանք՝ որպես ամերիկա-վրացական հարաբերությունների համապարփակ վերանայման մաս:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հյուրանոցները թանկացել են
- Վրաստանի նախագահը երկրի իշխանություններին մեղադրել է դավաճանության մեջ