Թուրքիան ստացել է ամերիկյան F-16 կործանիչները
Թուրքիան և ԱՄՆ-ը գործարքի մեջ են մտել, որի արդյունքում հանրապետությունը ստացել է Block-70 մոդիֆիկացիայի ամերիկյան F-16 կործանիչներ, ինչպես նաև ինքնաթիռների արդիականացման կոմպլեկտներ։ Այդ մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նախարարը հույս է հայտնել, որ նախագիծը կավարտվի առանց խոչընդոտների, քանի դեռ վերջին ինքնաթիռը չի մատակարարվել Թուրքիա։
Գյուլերը հավելել է, որ Անկարայի և Վաշինգտոնի պաշտոնյաները դեռ քննարկում են գործարքի մանրամասները։
Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է երեք-չորս շաբաթվա ընթացքում լուծել հանրապետությանը F-16 կործանիչներ մատակարարելու հարցը։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ԱԳՆ. Թուրքիան կաջակցի պաղեստինցիներին Իսրայելի դեմ դատական գործում
- Ուկրաինային F-16-ների հանձնումը ՆԱՏՕ-ի ազդանշանն է միջուկային ոլորտում. Լավրով
- Թուրքիան ցանկանում է F-16-ի շարժիչներ արտադրել և դրանցով զինել իր նոր սերնդի կործանիչները
- ԱՄՆ-ն պատրաստ է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը ենթադրող գործարքին․ Մայքլ Մըքֆոլ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին