Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին կոչ են արել դադարեցնել սպառնալ Իսրայելին
Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Իտալիան և Ֆրանսիան կարծում են, որ Իրանի իշխանությունները պետք է դադարեցնեն Իսրայելի վրա հարձակման սպառնալիքները։ Այս մասին ասվում է այս պետությունների համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը նրանց ղեկավարների հեռախոսազրույցներից հետո։
«Մենք աջակցություն ենք հայտնում Իրանի ագրեսիայից և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների հարձակումներից Իսրայելին պաշտպանելու գաղափարին: Մենք կոչ ենք արել Իրանին դադարեցնել Իսրայելի դեմ ռազմական հարձակման սպառնալիքները և քննարկել նման հարձակման տարածաշրջանային անվտանգության լուրջ հետևանքները»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է փաստաթղթում:
Կողմերը նաև աջակցել են Գազայի հատվածի լարվածությունը թուլացնելու և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ջանքերին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար