Հայաստանի օլիմպիական հավաքականը ժամանեց հայրենիք. ՈւՂԻՂ
Զվարթնոց օդանավակայանում մարզասերները և հարազատները զուռնա, դհոլով դիմավորեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի մարզիկներին։
Հիշեցնենք, որ ծանրամարտիկ, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը +102 կգ քաշայինների պայքարում արժանացել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչումը։
Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը կարիերայում երկրորդ անգամ դարձել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալ է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերում:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը արժանացել ՕԽ արծաթե մեդալին:
Մեր մարզիկները շնորհավորանքներ և դափնեպսակներ են ստանում։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ մեդալի իմ ուզած գույնն էր պետք.Արթուր Ալեքսանյան
- Զվարթնոց օդանավակայանում մարզասերները դիմավորում են Հայաստանի օլիմպիական հավաքականին. ՈւՂԻՂ
- ՀԱՕԿ-ը Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեի բողոքարկման հանձնաժողովին. Գիլոյան