Սիրիայից զորքերի դուրսբերման համար Թուրքիան Դամասկոսից պահանջում է նոր սահմանադրություն ընդունել
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությունը կապել է այդ երկրի նոր սահմանադրության ընդունման և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման հետ։
«Մենք պատրաստ ենք հնարավոր աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունմանը, ազատ ընտրությունների անցկացմանը, մթնոլորտի նորմալացման ու համապարփակ անվտանգության ստեղծմանը, և միայն այն ժամանակ, երբ դա արվի, և մեր սահմանի անվտանգությունը լիովին ապահովվի, մենք կանենք ամեն անհրաժեշտը՝ փոխհամակարգման շրջանակներում»,-ասել է նախարարը Reuters-ին տված գրավոր հարցազրույցում՝ պատասխանելով Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան հրթիռակոծել է Սիրիայի հյուսիսի 15 գյուղերում տեղակայված քրդական զորքերի դիրքերը
- Թուրքիան և Ռուսաստանը բանակցում են Սիրիայի հյուսիսում համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան