Կա կոնսենսուս, որ Փաշինյանը չպետք է ղեկավարի երկիրը, բայց չկա կոնսենսուս, թե ով պետք է փոխարինի նրան. Վիգեն Հակոբյան
Իշխանության վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երկարաժամկետ արձակուրդի մեջ է և Սրբազան շարժման ֆոնին տարբեր տեսաձայնագրություններ և լուսանկարներ է հրապարակում, թե իշխանությունը խնդիր չունի։ Արդյո՞ք այն այդպես է, այսօր ի՞նչ ռեսուրս ունի իշխանությունը և դրան ի՞նչ է հակադրում Սրբազան շարժումը։ Այս հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր դիտարկումներն է ներկայացնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
▪Իշխանությունը PR-ի տեսնկայունից փորձում է ոչ միայն իր լսարանին, բայց նախ և առաջ իր ընտրազանգվածին, որն այս 6 տարվա ընթացքում մոտ 7 անգամ նվազել է, այնուամենայնիվ համոզել, որ ամեն ինչ այնքան հարթ է, վերահսկողության տակ է, որ որևէ անհնգստանալու մտահոգվելու կարիք լունեն, այդ իսկ պատճառով, պետության բոլոր առաջին դեմքերը գնալ արձակուրդ՝ այն էլ երկար ժամկետ։ Դրանով նաև իրենց ընդդիմադիր ընտրազանգվածին փորձում են հիասթափեցնել, թևաթափ անել և այլն։
▪Իրականությունը շատ դաժան է, քան պատկերացնում ենք։ Իրականում իշխանությունները շատ լավ պատեկերացնում են և վերջին շարջանում համոզվել են, որ իրենք որևէ գործընթացի հետ առանձնապես կապ չունեն։ Որևէ մեկը իրենց հետ լուրջ չի աշխատում՝ ոչ Արևմուտքից, ո՛չ Հյուսիսից, ոչ Արևելքից և ո՛չ էլ Հարավից։ Սա այն դեպքն է, որ իրենցից ոչինչ կախված չէ և իրենք փորձում են մաքսիմում հանճույք ստանալ այսօրվա իրենց կարգավիճակից՝ հասկանալով որ եթե ինչ-որ բան տեղի ունենա, օրինակ՝ գլոբալ գործընթաց՝ տարածաշրջանային մեծ պատերազ, ինչպես նաև փոքր, լոկալ պատերազմներ՝ նաև մեր տարածաշրջանում, առատվել ևս Հայաստանում, իրենցից ոչինչ կախված չէ և որոշել են թուլանալ և հաճույք ստանալ։
▪Ընդամենը 8-12 %-ն են վստահում այս իշխանությանը։ Կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է ղեկավարի երկիրը, բայց չկա որևէ կոնսենսուս, կամ դրան մոտ մի բան, թե ի վերջո ով պետք է ղեկավարի այս երկիրը Փաշինյանից հետո։
▪Երբ լինի այդ խաղաղության իրատեսական կոնցեպտը, և ներկայացվի այն մատչելի տեսքով՝ բայց՝ իրատեսական, առանց ռոմանտիզմի և ինքնախաբեության՝ կարծում եմ, որ դրանից հետո իրավիկճակը զգալիորեն կարող է փոխվել, ապատիայի մեջ գտնվող 70%-ը հետաքրքրություն կցուցաբերի քաղաքականության նկատմամբ։ Այդ 70%-ի մեջ նրանք են, ովքեր հիասթափվել են Նիկոլ Փաշինյանից, բայց նաև նրանք են, ովքեր հիասթափվել են ընդդիմությունից՝ տիտուլային ընդդիմությունից։
▪Մենք տեսնում ենք, որ 4 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում՝ թեկուզ վարչական ռեսուրսով, ընդդիմության հավաքած քանակի հետ համադրելի քանակ դուրս բերի փողոց։ Այն ցույց տվեց Երևանի քաղաքապետի ընտրություններից առաջ կազմակերպած երթը, երբ մարզերից էին հավաքում, բայց նույնիսկ իրենց հրապարակած թվերով, 7-8 հազարից չէր անցնում։ Այսիքնը՝ Նիկոլ Փաշինյանը չունի ընտրազանգված, չունի փոխողցային ռեսուրս, մնում է ուժայինը։ Ընդորում, վերջինս էլ միատար չէ։ Դրանք կարմիր և սև բերատավորներն են, որոնց նա հոգատար կերակրում է բյուջետային գումարներով և, կարծում եմ՝ նաև այլ ռեսուրսներով, որոնք չեն երևում։
▪Փողոցում կա ընդդիմադիր զանգված և նրա դեմ կա իշխանական ռեսուրս, ի դեմս X քանակի կարմիր և սև բերատավորների, որոնք ամեն ինչի ընդունակ են, որովհետև իրենք իրենց պահում են, որպես վարձկաններ, որոնց փողը տալիս են ու ասում են՝ գնա կոտորի, ծեծի, ջարդի-փշրի։ Իրենք ամեն ինչի պատրաստ են, բայց ե՞րբ են պատրաստ՝ երբ իրենց դեմը իրենցից քիչ մարդ է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սրբազան շարժման աշնան ակտիվությունը կարող է շատ բան փոխել. Արմեն Մանվելյան
- Իշխանությունների «հակառուս քաղաքականությունը» կրկնապատկել է Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը. Արմեն Մանվելյան
- Քաղաքագետ. Փաշինյանը տապալել է խաղաղության օրակարգը