Վրաստանը քայլեր է ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ
Վրաստանի իշխանությունները քայլեր են ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և վերականգնելու ուղղությամբ և նույնն են ակնկալում իրենց ամերիկացի գործընկերներից։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Անհրաժեշտ է վերագործարկել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ։ Դրա համար անհրաժեշտ է արդարություն, ճշմարտություն, ողջախոհ մոտեցում։ Մեր կողմից քայլերն արդեն ձեռնարկվել են։ Մենք արդեն սպասոում ենք փոխադարձ քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն մեր ամերիկացի գործընկերների կողմից»,-ասել է Կոբախիձեն։
Կառավարության ղեկավարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկել վրացական իշխանությունները ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերականգնելու համար։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 31-ին ասել է, որ Վաշինգտոնը որոշել է դադարեցնել Թբիլիսիին ավելի քան 95 մլն դոլարի չափով օգնության ծրագիրը՝ կապված Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման հետ։ Նախկինում, նույն պատճառով, ԵՄ-ն որոշել էր սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր հատկացնել Վրաստանի պաշտպանության նախարարությանը։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի բանտերում գրեթե յուրաքանչյուր տասներորդ բանտարկյալն օտարերկրացի է
- Վրաստանին ԱՄՆ-ը կոչ է անում արտահանձնել ադրբեջանցի լրագրողին, իսկ Amnesty International-ը՝ չհանձնել
- Դանիան դադարեցրել է ռազմական օգնություն ցուցաբերել Վրաստանին