Դատախազությունը պահանջում է Քաջարանի քաղաքապետ Փարամազյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
6 անշարժ գույք.
2 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու է Փարամազյանը սկսել իր պաշտոնական կենսագրությունը սրբագրել
- Աննա Հակոբյանը օգնեց, թե փչացրեց Փարամազյանի ՏԻՄ գործը
- Մանվել Փարամազյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսանում․ Վահե Հակոբյան
- Մանվել Փարամազյանը կմասնակցի Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
- Մանվել Փարամազյանն ազատության մեջ է
- 50 մլն դրամ գրավի դիմաց Մանվել Փարամազյանն ազատ կարձակվի
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան