Մեկնարկում է Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքը
Այսօրվանից մեկնարկում է Ս. Աստվածածնի Վերափոխման շաբաթապահքը։ Այն տևում է երկուշաբթիից ուրբաթ:
Qahana.am-ը գրում է, որ տաղավար տոներին միշտ նախորդում են շաբաթապահքեր: Բոլոր ցանկացողները կիրակնօրյա Ս. Պատարագին մասնակցելով և Ս. Հաղորդություն ստանալով՝ դուրս են գալիս պահքից:
Իսկ օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ կնշի Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան