7 ամսում հնդկաստանի 441 քաղաքացուց գանձվել է 22․5 մլն դրամ վարչական տույժ
2024թ. 7 ամիսների ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի Հայաստանի տարածքում բնակվելու համար վաչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 441 քաղաքացիներ, որոնց նկատմամբ իրականացված վարչական վարույթների արդյունքում գանձվել է 22․500․000 ՀՀ դրամ: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
«Համաձայն ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացիներ»,-ասվում է լուրում:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում այրել են հնդիկ տղամարդու uեռական օրգանը և մերկ վիճակում տեսանկարահանել
- Անգամ այդ սկուտեր քշող հնդիկներն ՊԵԿ-ի նշած 1106-ից նվազագույնը մի տաս անգամ շատ են. Արթուր Խաչատրյան
- Ինչո՞ւ Արա Մարտիրոսյանի մարմինը Արամ Խաչատրյան համերգասրահից դուրս բերեցին հնդիկները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան