Մոհամմադ Զարիֆը 10 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել
Իրանի՝ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով 2013-2021 թվականներին եղել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը և հանդես է եկել ԱՄՆ-ի հետ բանակցությունների օգտին, ընդամենը 10 օր պաշտոնավարելուց հետո հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ինձ չի գոհացնում աշխատանքիս արդյունքը: Այլ խնդիրների հետ մեկտեղ սա ստիպեց ինձ շարունակել իմ ուղին համալսարանում»,- գրել է նա գրել է X-ի իր էջում։
Նշվում է, որ խոսքը խորհրդատվական խորհրդի մասին է, որը Զարիֆը գլխավորել է հուլիսի 5-ին Իրանի նախագահական ընտրություններում Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից անմիջապես հետո։ Զարիֆը պատասխանատու էր նոր կաբինետի թեկնածուների ընտրության համար, որը խորհրդարանի հաստատմանը ներկայացվել էր օգոստոսի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները