Վրաստանի վարչապետը նախագահ Զուրաբիշվիլուն անվանել է ընդդիմության խամաճիկ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պետության ղեկավար Սալոմե Զուրաբիշվիլուն ընդդիմության «խամաճիկ» է անվանել։
«Ինքը՝ Սալոմե Զուրաբիշվիլին, խոստովանել է, որ ինքը սահմանադրությունը խախտած նախագահ է, և նա պահպանել է իր պաշտոնը այն պատճառով, որ «Ազգային շարժում» կուսակցությունը (նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությունը) չի աջակցել իմպիչմենտին։ Նա այլևս Վրաստանի նախագահը չէ, այլ՝ Ազգային շարժման նախագահը, սովորական խամաճիկ է, այդ պատճառով էլ նրա խոսքերն ու հայտարարությունները ուժ չունեն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ լրագրողներին ասել է Կոբախիձեն:
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիաների ֆոնին Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի
- Վրաստանի վարչապետը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի դավաճան է անվանել
- Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին