Իրանցի գեներալը կոշտ պատասխան է խոստացել Իսրայելի գործողություններին
Իսրայելական կողմի գործողություններին Թեհրանի պատասխանը կլինի արժանապատիվ և կոշտ։ Այս մասին «Բանակ-2024» ֆորումի շրջանակներում ՏԱՍՍ-ին հայտնել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալի Շադմանին։
«Իրանի տեսանկյունից ահաբեկչական խմբավորումը Համասի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությամբ խախտել է տարածաշրջանի անվտանգության հավասարակշռությունը։ Միջազգային մեծամասնությունը չի կողմնորոշվում, թե արդյոք Իրանի նման ուժեղ երկիրը պետք է պատասխան տա։ Հատուցման եղանակը որոշել է մեր հոգևոր առաջնորդը։ Այն հեշտ ընտրություն չէր»,-ասել է նա։
«Կա երկու գործոն, որն ազդում է այս իրավիճակի վրա՝ իրավիճակը տարածաշրջանում, և երկրորդ՝ ներքին խնդիրները։ Բոլոր պետական այրերը միաձայն եկան այն եզրակացության, որ պատասխանը պետք է լինի արժանապատիվ և կոշտ»,-հավելել է գեներալը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար