Դատարկ գրպաններ՝ բարձր աշխատավարձերի պայմաններում. Աղասի Թավադյան
Տնտեսագետ, tvyal.com կայքի հիմնադիր Աղասի Թավադյանը վերլուծել է Հայաստանում միջին աշխատավարձը և դրա գնողունակությունը՝ տարածաշրջանի երկրների հետ համեմատության մեջ։
«Կարևոր է նշել, որ թեև հայկական աշխատավարձերը բարձր են թվում տարածաշրջանի երկրների համեմատությամբ, հայկական դրամը 2022 թվականի սկզբից ամենաարժևորված արժույթն է փոխարկելի արժույթների շարքում: Դրամն արժևորվել է 20%-ով այս ժամանակահատվածում՝ փոխարժեքը 2022 թվականի սկզբին 485 դրամ էր մեկ դոլարի դիմաց, այժմ` 386 դրամ: Այս արժևորումը դրական չի անդրադառնում արտահանման վրա և բացասական է ազդում զբոսաշրջության և ՏՏ ոլորտներից ստացվող եկամուտների վրա: Այնուամենայնիվ, այս արժեզրկումը հանգեցրել է նաև դոլարով արտահայտված ներքին աշխատավարձերի աճի՝ նպաստելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի և աշխատավարձերի աճին:
Ամբողջական պատկերը ստանալու համար անհրաժեշտ է նաև ուսումնասիրենլ ծախսերը: Տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանում մեկ անձի միջին ամսական ծախսերը (բացառությամբ վարձակալության) ամենաբարձրն են նշված երկրների շարքում՝ կազմելով 732 դոլար: Աշխատավարձերի համեմատ կյանքի բարձր արժեքը մարտահրավեր է միջին հայ սպառողի համար:
Երորդ գծապատկերում պատկերված աշխատավարձերի և ծախսերի հարաբերակցությունը պատկերացում է տալիս գնողունակության և կենսամակարդակի մասին: Հայաստանում այս հարաբերակցությունը կազմում է 87%, ինչը նշանակում է, որ միջին աշխատավարձերը ծածկում են միջին ծախսերի միայն 87%-ը: Թեև սա ավելի բարձր է, քան Ադրբեջանում և Վրաստանում, այն զիջում է Ղազախստանին, Ռուսաստանին և Թուրքիային, որտեղ միջին աշխատավարձերը գերազանցում են միջին ծախսերը: Օրինակ, Ռուսաստանում աշխատավարձերը ծածկում են ծախսերի 111%-ը՝ թողնելով միջինում 11% այլ ծախսերի կամ խնայողությունների վրա:
Դիտարկենք նաև գծապատկերում ներկայացված այլ պետությունները: Ստորին մակարդակում Սիրիայի հարաբերակցությունը ընդամենը 10.7% է՝ արտացոլելով լուրջ տնտեսական մարտահրավերները: Իրանը և Ադրբեջանը նույնպես դժվարանում են՝ ունենալով 80%-ից ցածր հարաբերակցություններ: Այլ կողմում՝ զարգացած տնտեսություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Գերմանիան և Սինգապուրը, ցույց են տալիս 300%-ից բարձր հարաբերակցություն՝ վկայելով զգալիորեն ավելի բարձր գնողունակության և խնայողությունների պոտենցիալի մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր բոլոր հարկատեսակներով մուտքի կրճատումներ կան, իսկ կառավարությունը իր KPI-ն է ապահովում. Աղասի Թավադյան
- Բյուջեի 47.2 մլրդ դրամի ավելցուկը խոսում է կառավարման անարդյունավետության մասին. Աղասի Թավադյան
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին