Ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության, բայց նրանց քաջարելում են և դա քաղաքական որոշում է. Բագրատ Սրբազան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում մեկնարկում է «Հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։ Նախքան նիստի մեկնարկը «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողներին ասաց, որ 16 անձիքն մեղադրյալներ չեն, ապօրինի են գտնվում կալանքի տակ, նրանք հայրենիք ունեցող մարդիկ են։
«Նրանք շատ քաջ գիտակցում են, թե մենք ինչ իրականություն մեջ ենք գտնվում և մարդիկ դուրս են եկել պայքարի»,- նշեց Բագրատ Սրբազանը։
Սրբազանն ասաց, որ հունիսի 12-ին հարյուրավոր մարդիկ վիրավորվել են «Զարյա 3» հատուկ միջոցից, ընդ որում ժամկետանց և արգելված. «Ոստիկանությունը ուղիղ հրահանգ է ստացել խորհրդարանի ամբիոնից՝ նեռի կողմից, հրահրելով, ասելով, որ այն ոստիկանները, ովքեր ավելի ջանադիր են եղել, նրանք ավելի կգնահատվեն։ Դրան գումարած ծեծուջարդը, բիրտ ուժը, որ կիրառել են ստորացման բոլոր հանգամաքներով։ Այս ամենից հետո ոչ թե պետք է այս մարդկանց մեղադրանք առաջադրվեր, կալանքի տակ մնային, այլ ոստիկանության կատարած գործողություններին պետք է գնահատական տրվեին ու ոստիկանները կանգնեին դատարանի առջև։ Բայց ոստիկանությանը քաջարելում են և դա քաղաքական որոշում է։ Առաջին հերթին ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության»։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 12-ին ես ամբողջությամբ համոզվեցի, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են․ Բագրատ Սրբազան
- ՔԿ. Հունիսի 12-ի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել
- ՔԿ-ն հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ
- Ինչո՞ւ չի կարելի համեմատել հունիսի 12-ն ու մարտի 1-ը. Իրավապաշտպանի հիմնավորումները
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում