Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով. Բագրատ Սրբազանը դիմեց երիտասարդներին
«Ովքեր այս հրապարակում գտնվում են, արդեն իսկ երիտասարդ են, տարիքը երբեք չի որոշում, թե ով է երիտասարդը։ Ներքին աշխարհն է որոշում և թելադրում, թե ինչպիսին է մարդը և ինչ կարողություն ու որակներ ունի»,-Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը՝ դիմավորելով Մատենադարանից քայլերթով եկեղեցու բակ հասած երիտասարդներին։
Նրա խոսով՝ այսօրվա երիտասարդությունն Սրբազան պայքարի ծնունդն է, դիմակայում է բազմաթիվ դժվարությունների և բարձրացնում է արդարության ու ճշմարտության ձայնը։
«Մենք կոչված ենք ոչ թե ապագա պատրաստելու մեր նոր սերնդի համար, այլ մեր նոր սերնդին պատրաստելու ապագայի համար, անորոշություններով լեցուն կյանքի համար»,- ասաց սրբազանը և հավելեց. «Երանի, որ ձեր աչքերի կրակը տարածվի ողջ Հայաստանով, ձեր սրտի ջերմությունը տարածվի բոլորի կյանքում, և մենք շուտով, շատ շուտով հասնենք Ճշմարտության հաղթանակին, որի առաջին կրողները դուք եք։ Եվ այո, ձեր միջոցով է, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է այս «թազա» Հայաստանին»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության, բայց նրանց քաջարելում են և դա քաղաքական որոշում է. Բագրատ Սրբազան
- Պետք է պատրաստվենք սեպտեմբերյան շրջանի մեր գործողություններին. Բագրատ Սրբազան