
Մայր Աթոռից առաջին անգամ Բերքառատ կտարվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը
Օգոստոսի 13-ին, Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 13-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ Բերքառատ կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:30-ին:
Արագածոտնի Թեմի հաղորդմամբ, Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 15:00:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին