Այրվել է Զապորոժիեի ԱԷԿ-ի հովացուցիչ աշտարակը
Ուկրաինայի Զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո Զապորոժիեի ատոմակայանի (ZNPP) հովացման աշտարակը ներսից այրվել է։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է արտաքին կապերի բաժնի տնօրեն Եվգենյա Յաշինան։
Սառեցման աշտարակը կամ հովացման աշտարակը նախատեսված է գոլորշու կայաններում տաք ջուրը սառեցնելու համար:
«Աշտարակի վերականգնման ժամկետներն ու հնարավորությունը պարզ կլինի վնասը գնահատելուց հետո»,-պարզաբանեց նա:
Հաղորդվում է, որ հովացման աշտարակի վրա հարձակումներից հետո կայանի վրա հարձակման նոր փորձեր չեն եղել։
Մինչ այդ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին պահանջել էր դադարեցնել «անխոհեմ հարձակումները»Զապորոժիա ԱԷԿ-ի վրա։
Կայանի աշխատակիցները փորձագետներին ասել են, որ ճառագայթման մակարդակի բարձրացման վտանգ չկա, և ՄԱԳԱՏԷ-ի մասնագետներն արդեն հետազոտություն են անցկացրել, որը հաստատել է նրանց խոսքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին