Ցինցինատիի մրցաշար․ Առաջին անգամ հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո՝ Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով
Հայ թենիսիստուհի, աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը, ով նախկինում ներկայացնում էր Ռուսաստանը, քաղաքացիությունը փոխելուց հետո առաջին հաղթանակն է տարել։
championat.com-ի հաղորդմամբ, Ցինցինատիի (ԱՄՆ) ընտրական մրցաշարի կիսաեզրափակչում նա հաղթել է ԱՄՆ ներկայացուցիչ Լորեն Դևիսին՝ 6:3, 6:1։ Հանդիպման տևողությունը 1 ժամ 23 րոպե էր։
Հիշեցնենք, որ թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, օրեր առաջ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
21-ամյա մարզուհին առաջիկայում Հայաստանը կներկայացնի նաև ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին, որը կմեկնարկի օգոստոսի 26-ին:
Հարակից հրապարակումներ`
- Իսպանիայի ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնումը
- Էլինա Ավանեսյանն այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
- Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Ռումինիայում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ
- Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող մրցաշարի երկրորդ փուլ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան