Իսրայելը պահանջել է իր զինվորականներից լքել Ադրբեջանը և Վրաստանը
Իսրայելի բանակն արգելել է իր զինծառայողներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի կողմից հարձակման սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտնում է Kan պետական հեռուստառադիոընկերությունը.
Հեռուստաընկերության տեղեկություններով, բանակի ղեկավարության հրամանի համաձայն՝ զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու հանրապետություններում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։Գրում է «ՌԻԱ նովոստի»-ին։
Kan-ը նշում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը գտնվում են Իրանի կողքին, իրենց տարածքում ապրում են իրանցիներ, իսկ Ադրբեջանը ընդհանուր սահման ունի իսլամական հանրապետության հետ։
Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացում սկսվեց հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի և Բեյրութում Հեզբոլլահի ռազմական թևի հրամանատարներից մեկի՝ Ֆուադ Շոկրի սպանություններից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և Հեզբոլլահը կատարվածի համար մեղադրել են Իսրայելին և հայտարարել, որ այն անպատասխան չեն թողնի:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հարվածել է Գազայի դպրոցներից մեկին. 100 մարդ զոհվել է
- Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան