Վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը
Վերականգնվել է Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը, որը 2023 թ․ մայիսին մասամբ փլուզվել էր՝ փակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից։
Ավելի վաղ՝ մինչև քարաթափումը , ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր ամրակայման և նորոգման մրցույթ: Պարսպի նորոգման աշխատանքները շարունակվում են ԿԳՄՍ նախարարության պատվերով և վերահսկողությամբ։
Հաղպատի վանքը, հայկական ամենախոշոր վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Լոռու մարզում՝ Հաղպատ գյուղի բարձունքում։ Վանքի կառուցումն իր ճարտարապետական հուշարձաններով սկսվել և ավարտվել է X -XIII դարերում։
Հաղպատի վանական համալիրը 1996 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան