Ռուբեն Մելիքյան. Չենք միջնորդում վերացնել խափանման միջոցը, միջնորդում ենք փոխել
«Ինչպես իմ գործըներները, այնպես էլ ես չենք միջնորդում վերացնել խափանման միջոցը, միջնորդում ենք փոխել խափանման միջոցը»,- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում «հունիսի 12-ի» գործով 16 մեղադրյալների նկատմամբ առաջին դատավարությանն ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Խոսելով իր պաշտպանյալներից Տիգրան Սարիբեկյանի և Ավետիք Ջիլավյանի մասին, նա նշեց, որ չկան անձինք, որ տուժել են նրանց գործողություններից։
«Վարույթ իրականացնող մարմինը գոնե որոշակի տարբերակված մոտեցում ցուցաբերի։ Ես կխնդրեի դատարանին երեք պաշտպանյալներիս նկատմամբ էլ կիրառել առավել մեղմ խափանման միջոց՝ բացակայելու արգելքը»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ 16 մեղադրյալներից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Նիստը նախագահում է դատավոր Արամայիս Ասատրյանը։
Ըստ մեղադրանքի, Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի, Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին, Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից Էդգար Յուխանաևն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները պետք է կանչվեն պատասխանատվության, բայց նրանց քաջարելում են և դա քաղաքական որոշում է. Բագրատ Սրբազան
- Հունիսի 12-ին ես ամբողջությամբ համոզվեցի, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են․ Բագրատ Սրբազան
- ՔԿ. Հունիսի 12-ի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել
- ՔԿ-ն հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ
- Ինչո՞ւ չի կարելի համեմատել հունիսի 12-ն ու մարտի 1-ը. Իրավապաշտպանի հիմնավորումները
- ՔԿ. Հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին