Վրաստանի բանտերում գրեթե յուրաքանչյուր տասներորդ բանտարկյալն օտարերկրացի է
2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում պահվում էր 994 օտարերկրացի բանտարկյալ 56 երկրից։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, գրեթե յուրաքանչյուր տասներորդը օտարերկրացի է կամ բանտարկյալների ընդհանուր թվի 9,6%-ը։
newsgeorgia.ge-ն գրում է, որ նրանցից 673-ն արդեն դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, մնացածները սպասում են դատավճռին։
Օտարերկրյա բանտարկյալների մեծ մասը տղամարդիկ են։ Կա 95 կին, և երկու անչափահաս։
Օտարերկրյա բանտարկյալների մեկ երրորդը Թուրքիայի քաղաքացիներ են։ Այնուհետև Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են։ Վրաստանի բանտերում իրենց պատիժը կրում են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի և այլ երկրների քաղաքացիներ։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում 10 հազար 367 մարդ կա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին