Մեկնարկեց «հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում մեկնարկեց «հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ։ Նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։ Նիստը նախագահում է դատավոր Արամայիս Ասատրյանը։
Ըստ մեղադրանքի, Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի, Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին, Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից Էդգար Յուխանաևն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:
Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի հունիսի 12-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում կազմակերպված հերթական ակցիայի ընթացքում՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների հատման վայրում, մի խումբ անձինք, սեփական անձի կարծեցյալ առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված և խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջները, անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, հեղուկով լցված տարաներ, շշեր և այլ առարկաներ են նետել տեղում ծառայություն իրականացնող ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ուղղությամբ:
Զանգվածային անկարգությունների մասնակիցներից մեկը վնասել է այգում տեղադրված մետաղյա արգելապատնեշը՝ փորձելով մուտք գործել ՀՀ Ազգային Ժողովի տարածք, ինչպես նաև պահել է հիշյալ արգելապատնեշը, որպեսզի այլ անձինք մուտք գործեն ՀՀ Ազգային ժողովից ներս ընկած այգու տարածք:
Վերոնշյալ հանցավոր գործողությունների արդյունքում ոստիկանության մի շարք ծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վտանգվել է հասարակական անվտանգությունը, ինչպես նաև իրական վտանգ է ստեղծվել շրջակայքում գտնվող անձանց կյանքի ու առողջության համար»:
ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանության կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հետևանքով շուրջ 101 անձ ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ։
Հարակից հրապարակումներ`
- Հունիսի 12-ին ես ամբողջությամբ համոզվեցի, որ սրանք աչքերը փակ արյուն թափող են․ Բագրատ Սրբազան
- ՔԿ. Հունիսի 12-ի ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել
- ՔԿ-ն հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ
- Ինչո՞ւ չի կարելի համեմատել հունիսի 12-ն ու մարտի 1-ը. Իրավապաշտպանի հիմնավորումները
- Չալաբյան. Մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի է ունեցել ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք
- ՔԿ. Հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
- Հունիսի 12-ն անջնջելի խարան է այս ստախոս իշխանությունների ճակատին․ Բագրատ Սրբազան
- Լեմկինի ինստիտուտը մտահոգված է հունիսի 12-ին Երևանում ցուցարարներին և լրագրողներին ցրելու ագրեսիվ մարտավարությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին