«Հունիսի 12-ի» գործով 12 կալանավորներ ազատվեցին դատական նիստերի դահլիճից
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ Արամայիս Ասատրյանի, «hունիսի 12-ի» գործով դատավարությանը մասնակից 12 կալանավորի՝ 4 մեղադրյալ գտնվում էր կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի՝ (ընդհանուր 16 մեղադրյալ) ազատեց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարդուհի Սարգսյանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան եթերում ասում է, որ դատարանը նախնական դատալասումների շրջանակում այսօր քննարկեց 16 մեղադրյալների խափանման միջոցների հարցը և որոշում կայացնել. «4 մեղադրյալ կալանավոր չէին՝ կամ բացակայության արգելք էր, կամ վարչական հսկողություն էր։ 12-ը կալանավոր էին՝ 8 տնային կալանքի ներքո էին, 4-ը՝ բանտային կալանքի ներքո։ Դատարանը բոլոր 12-ի վերաբերյալ նույնաբնույթ որոշում կայացրեց՝ փոխեց խափնման միջոցը։ Կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Քաղաքացիների ազատությունը վերականգնվեց դատական նիստերի դահլիճում»։
Հիշեցնենք, որ 16 մեղադրյալներից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։
Ըստ մեղադրանքի, Նարեկ Պետրոսյանին, Վաչիկ Խաչատրյանին, Կարմեն Մնացականյանին, Արմենակ Խաչատրյանի, Լևոն Սաֆարյանին, Ավետիք Ջիլավյանին, Սամվել Բաղդասարյանին, Տիգրան Սարիբեկյանին, Նաիրա Մինասյանին, Երվանդ Աղաբալյանին, Հարություն Մելիքյանին, Արմեն Հովսեփյանին, Կոնստանտին Տեր-Մովսեսյանին, Տիգրան Կլեկչյանին, Սևակ Սիմոնյանին առաջադրված է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով: Մեղադրյալներից Էդգար Յուխանաևն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` զանգվածային անկարգությաններին մասնակցելու հատկանիշներով:
Այս գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել է. «Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերո սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է , որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։
Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է:
Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին , սակայն, ի պատասխան այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել »է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։
Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մկ դրվագ. երբ որ ամբաստանյալներից մեկը ասաց, թե մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակցել 3 պատերազմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաեւ Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Չենք միջնորդում վերացնել խափանման միջոցը, միջնորդում ենք փոխել
- Մեկնարկեց «հունիսի 12-ի» գործով դատավարությունը 16 մեղադրյալների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին