«Սրբազան պայքարի» միջոցով պետք է ապահովագրել վաղվա անվտանգությունը. Երթ՝ Մատենադարանից դեպի Սուրբ Աննա եկեղեցի
Երիտասարդների միջազգային օրվա առիթով «Սրբազան պայքար» շարժման երիտասարդները Մատենադարանի մոտից երթով շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ։
Երիտասարդները քայլերթը սկսեցին Տերունական աղոթքով. իսկ Սախարովի հրապարակում պարեցին հայկական ազգային Քոչարին։
«Մենք շարունակում ենք մեր պայքարը, հետ չենք կանգնելու, մեր ոգին չեն կարող կտրել միջամտություններով կամ ուժով»,- ասաց երթի մասնակից երիտասարդներից մեկը։
Մեկ այլ մասնակից նշեց, որ «Սրբազան պայքար» շարժման միջոցով պետք է ապահովագրել վաղվա անվտանգությունը։
«Այստեղ ենք՝ ունենալու արժանապատիվ խաղաղություն, դրա համար նախ և առաջ պետք է ունենալ արժանապատիվ ղեկավար, որն այսօր չունենք։ Ունեն Նիկոլ Փաշինյան, որն անարժանապատվության, կալիտուլյացիայի սիմվոլն է»,- ասաց երիտասարդը։