Աբասն ասել է, որ Թեհրանը կարող է առաջիկա ժամերին որոշում կայացնել Իսրայելին պատասխան տալու մասին
Իրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքներով ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Գուսմանին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի ընթացքում կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում»,-ասել է Աբասը և հավելել.«Առաջին հերթին մենք որպես պաղեստինցիներ դեմ ենք պատերազմին, մենք պաշտոնապես հայտարարեցինք։ Դեռ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարեցինք, որ դեմ ենք պատերազմին, խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանություններին։ Մենք դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ չի լինի էսկալացիա, չի լինի պատերազմ, որի հետևանքները դժվար է գնահատել»։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ «բոլոր երկրների միջև շատ ինտենսիվ երկխոսություններ են ընթանում»։
«Այս պահին ամենահրատապ հարցն այն է, թե ինչ մակարդակի արձագանք կլինի Իրանի կողմից Իսմայիլ Հանիայի սպանությանը, ես չեմ թաքցնի, որ բոլորը գիտեն, որ Ամերիկան նույնպես ակտիվորեն մասնակցում է այդ բանակցություններին»,-նշել է Պաղեստինի նախագահը և հավելել. «Եվ ԱՄՆ-ի կողմից հնարավոր ճնշում գործադրելով՝ փորձելու է հնարավորինս լարել իրավիճակը, բայց, իհարկե, հիմնական հարցն այն է, թե որն է լինելու վերջնական որոշումը։ Վերջնական որոշումը կախված է նաև տուժած երկրներից յուրաքանչյուրում տիրող իրավիճակից և ինչ ռիսկերի են նրանք պատրաստ գնալու»:
Հարակից հրապարակումներ`
- Ինչ պայման է կառաջադրի Իրանը՝ Իսրայելին հակահարված տալուց հրաժարվելու դիմաց. Փորձագետ
- Իրանը կարող է Իսրայելի վրա հարձակվել հրեական սգո օրը
- Իրանը նախազգուշացրել է հարձակման իր մտադրության մասին. Իսրայելի արտգործնախարար