Գեղարքունիքի գյուղերից մեկի տանը հայտնաբերվել է 35-ամյա կնոջ մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ
Օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։
«Իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։ Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։
Նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, հետքաբանական։ Քննիչի կողմից «Մակարով» տեսակի ատրճանակն առգրավվել է»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր դատախազի մահվան պատճառ դարձած ատրճանակը գնվել էր վերջերս
- Օդաճնշիչ ատրճանակի գործադրմամբ օտարերկրացուց առերևույթ հափշտակություն կատարելու համար մեղարդվող երիտասարդը կալանավորվել է