Քանի կան պայքարող ուժեր, այս երիտթուրքական կառավարությունը չի կարողանալու իր ծրագրերն ավարտին հասցնել. Սաղաթելյան
«Ակնհայտ է, որ սա ի սկզբանե կարված, շինծու քրեական գործ է, դասական քաղաքական հետապնդում»,- Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ արդեն երկու ամիս տասից ավելի մարդ գտնվում են կալանքի տակ՝ մի մասը տնային կալանք, մի մասը բանտախցում, նրանցից մի մասի կալանքն այս օրերի ընթացքում երկարացրել են։
«Այս դատարանների հետ վաղուց հույս չենք կապում։ Ակնհայտ է, որ այսօր դատական համակարգը, բացառությամբ մի քանի դատավորների, դարձել է Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները դակողը, քննչական մարմինների, դատախազության ապօրինի գոծողությունների վերջնական դակողը։
Հաշի առնելով մնացած նախադեպքրեը՝ շատ մեծ հույսեր չենք փայփայում։ Ամեն դեպքում կա փաստաբանական թիմ»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Հարցին՝ ինչո՞ւ են իրավապահների թիրախում հայտնվել ՀՅԴ-ականները, նա պատասխանեց. «Բացատարությունը մեկն է. մենք երբեք հաշտ չենք այս իրավիճակի հետ, երբեք չենք համակերպվելու։ Անցնող 4-5 տարիների ընթացքում մեր կռիվը տվել ենք, շարունակելու ենք ավելի մեծ թափով, ՀՅԴ անդամները՝ շարքայինից մինչև ղեկավարություն, այս թուրքական իշխանությունների կողմից հետապնդվել են նախորդ տարիներին, հետապնդվում են, վստահ եմ՝ առաջիկայում էլ շարունակվելու են հետապնդումները։
Առհասարակ, այսօր Հայաստանում պայքարող մարդիկ այս իշխանության թիրախում են մի պարզ պատճառով. քանի այդ մարդիկ, այդ քաղաքական ուժերը կան, այս երիտթուրքական կառավարությունը չի կարողանալու իր ծրագրերն ամբողջությամբ ավարտին հասցնել։ Սա նաև տեսակի կռիվ է, խորքային գաղափարական պայքար է և այդ պայքարի ընթացքում իշխանությունը պատրաստ է ցանկացած սրիկայության ինչպես այս և մնացած պարագաներում։
Սակայն շինծու գործերով, ճնշումներ գործադրելով, վախեցնելու ու մեկուսացնելու ճանապարհով որևէ դաշնակացի լռեցնել չեն կարողացել ու չեն կարողանալու»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Դատարանը քննարկում է Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը
- Եթե 100 կյանք ունենայի՝ հարյուր անգամ այս ամենի միջով նորից կանցնեի․ Գերասիմ Վարդանյան
- Գերասիմ Վարդանյանի գործով անցան դռնբաց նիստի. ՈՒՂԻՂ
- Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը, նաև ՀՅԴ-ն. Փաստաբան
- Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ձայնագրություններ՝ փորձելով արատավորել Գերասիմ Վարդանյանի բարի համբավը. ՀՅԴ
- Արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին և ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը. Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան