Իսրայելը գործընկերներին տեղեկացրել է, որ կպատասխանի Իրանի վրա ուղիղ հարձակմամբ
Իսրայելը ծանուցել է ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք երկրների, որ հրեական պետության վրա Իրանի ցանկացած հարձակման պատասխանը կլինի հարված Իրանի տարածքին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է իսրայելական բանակի «Galei IDF» ռադիոն՝ առանց աղբյուրներ վկայակոչելու։
Ըստ ռադիոկայանի՝ նման ծանուցումների փոխանցման նպատակն է «կանխարգելիչ կերպով նվազեցնել միջազգային հանրության կողմից ճնշումը» Իսրայելի վրա, որը կգործադրվի Իրանի կողմից սպասվող հարձակմանը անմիջապես հաջորդող ժամանակահատվածում։ Որպես այս ծանուցումների մաս՝ իսրայելական կողմը հստակեցնում է, որ «ինչ էլ որ լինի Իրանի հարձակման հետևանքները», Իսրայելը «վճռական է հարձակվել Իրանի վրա՝ ի պատասխան», նույնիսկ եթե իրանական հարվածը իսրայելական զոհերի չհանգեցնի»։
Օգոստոսի 12-ին Fox News-ը, վկայակոչելով աղբյուրներ, հայտարարել էր, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24 ժամից էլ քիչ ժամանակահատվածում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան