Կարեն Խաչանովը դուրս է եկել Ցինցինատիում անցկացվող Masters շարքի մրցաշարի երկրորդ շրջան
Աշխարհի 22-րդ ռակետ հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող Masters շարքի մրցաշարի երկրորդ փուլ։ Առաջին տուրում Խաչանովը հաղթել է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյին՝ 6:0, 6:3: Թենիսիստները կորտում անցկացրել են մեկ ժամից քիչ ավելի:
Երկրորդ տուրում Խաչանովը կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է գրեթե 6,8 մլն դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան