Վրաստանի իշխող կուսակցությունը անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել դրսի հրահանգով։ Այդ մասին հայտնում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ, որը ներկայացրել է վրացական հեռուստատեսության Առաջին ալիքը։
«Փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսից ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Կուսակցությունը կոչ է արել հրապարակային իրավական գործընթաց սկսել՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, և որ հասարակությունն իմանա, թե ով է երկրի և ժողովրդի դեմ դավաճանական հանցագործություն կատարել:
Հարակից հրապարակումներ`
- Կախա Գոգոլաշվիլի. Եթե Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձվեն, պետք չէ անդամակցել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին
- Վրաստանի վարչապետը կրկին խոսել է Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու մասին
- Հարավային Օսեթիան երկարացրել է Վրաստանի հետ սահմանը հատելու արգելքի ժամկետը
- Հարավային Օսիան առաջարկել է ՌԴ կազմ մտնելու նոր տարբերակ