Հայաստանում վարելահողերի ընդամենը 49.5 %-ն է մշակվում. Էկոնոմիկայի փոխնախարար
«Կարող ենք ասել, որ վարելահողերի 49.5 %-ն է մշակվում այս պահին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։
Նա հայտնեց, որ չմշակվող հողերը մշակելի դարձնելու համար իրականացնում են պետական աջակցության ծրագրեր։
Նա հավաստիացրեց, որ մշակվող հողատարածքների ծավալը մեծանում է, ինչը վկայում է գարնանացանի ծրագրի արդյունքները։
«Մինչև տարվա վերջ այդ ծրագրով 14 հազար հեկտարից ավել մշակված հողատարածքներ կունենանք»,- ասաց Սարգսյանը։
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ նախատեսվում է տոհմային կենդանիների ապահովագրությունն է իրականացվել, քանի որ նրանք պահվում են նորմալ պայմաններում՝ խելացի անասնաշենքերում։
«Ֆինանսական կառույցների հետ բանակցություններ ենք վարում, որոշակի դրական արդյունքներ ունենք և մշակում ենք ծրագիրը»,- հայտնեց Տաթևիկ Սարգսյանը և տեղեկացրեց, որ նախատեսում են այս տարի հուշագիր ստորագրել և հաջորդ տարի իրականացնել ապահովագրությունը։