Թուրքիայում տղամարդը դանակով և կացնով հարձակվել է մարդկանց վրա, կան վիրավորներ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Էսքիշեհիր քաղաքում տղամարդը դանակով և կացնով հարձակվել է մարդկանց վրա։ Դեպքի մասին գրում է Cumhuriyet թերթը։
«18-ամյա Ա.Կ.-ն, իր խաղացած համակարգչային մարտական խաղերի ազդեցության տակ, կացնով և դանակով հարձակվել է տարածքում գտնվող այգում նստած քաղաքացիների վրա, կասկածյալը, որը կրել է պողպատե ժիլետ և սաղավարտ և թաքցրել դեմքը, դիմակով, դանակով վիրավորվել է հինգ հոգու»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Թեփեբաշիի շրջանի անվտանգության վարչության ոստիկանները բռնել են հանցագործին, և նա բերման է ենթարկվել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան