ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի լիազորությունները դադարեցված են
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի պատգամավորի լիազորությունները դադարեցված են։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության մեջ:
Տեղեկությունների համաձայն, Գուրգեն Արսենյանը նշանակվելու է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուդ». Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին. ՔՊ խմբակցությունը նոր պատգամավոր կունենա
- Հույս ունեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, խոսակցությունների ալգորիթմը փոխել. Գուրգեն Արսենյան
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին
- Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան նշանակելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է. ԱԳՆ գլխավոր քարտուղար
- «Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան