Դիլիջանում 9 հարկ ունեցող շենքը քանդվում է, 36 ընտանիքներ վտանգի մեջ են
Դիլիջան քաղաքի Շամախյան 1ա հասցեում գտնվող շենքը վտանգված է, տարիներ շարունակ անձրևաջրերը լցվում են շենք, թափվում նկուղ։ Այս մասին ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ներկայացնելով նաև տեսանյութ։
«Տիրում է մեծ գարշահոտություն, շենքն արդեն թեքվել է, կարող է փլուզվել։ Բնակիչները բազում անգամ «թեժ գծեր» են դիմել, դիմել են կառավարություն, Նիկոլ Փաշինյանին, սակայն` անօգուտ։ Դիլիջանի համայնքսպետարանից հայտնել են, որ իրենք երկար խողովակ չունեն` կոյուղին բացելու համար։ Համայնքապետարանը համարում է, որ այդ շենքի խնդիրը «Վեոլիա ջուր» ընկերության գործն է, այդ ընկերությունն էլ համարում է, որ դա համայնքապետարանի գործն է»,- գրել է նա։