Եկատերինբուրգում ուսուցիչը 23 տարվա ազատազրկման է դատապարտվել 22 աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգության համար
Սվերդլովսկի մարզում երաժշտության ուսուցիչը դատապարտվել է մանկապղծության համար։ Այդ մասին հայտնում է E1-ը։
Հետաքննության տվյալներով՝ ուսուցիչը մեղադրվում էր 9-ից 12 տարեկան 22 երեխայի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Տղամարդու տանը խուզարկության ժամանակ պոռնոգրաֆիկ տեսանյութեր են հայտնաբերվել։ Մեղադրյալի հարևանները կարծում են, որ ուսուցիչն ինքն է տեսանկարահանել դպրոցականների հետ և ձայնագրությունները վաճառել առցանց։ Ասում էին նաև, որ հաճախ էր երեխաներին զբոսանքի տանում, դասերից հետո ծնողներից թաքուն ճանապարհում։
Դատարանը ուսուցչին դատապարտել է 23 տարվա ազատազրկման, նրան արգելել են աշխատել երեխաների հետ։ Յուրաքանչյուր տուժած երեխայի օգտին ամբաստանյալին հատկացվել է նյութական վնաս՝ 100-ից մինչև 700 հազար ռուբլի՝ կախված պատճառված վնասից։ Գործի քննության ընթացքում ամբաստանյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։
Հարակից հրապարակումներ`
- Դստեր և որդու նկատմամբ ոտնձգություններ կատարած կինը ձերբակալված է
- Երևանում 31-ամյա մայրը կասկածվում է իր 12-ամյա դստեր և 11-ամյա տղայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մեջ
- Ներքին Հանդում Ադրբեջանի շարունակվող ոտնձգության հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել է առավել դժվարին իրավիճակ. ՄԻՊ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան