Երևանում կանեփ են աճեցրել հենց պատշգամբում
Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով ստացված տեղեկությունները, օգոստոսի 12-ին այցելել են Սարիթաղի 7-րդ փողոցի տներից մեկը: Պատշգամբի տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսեր:
Ոստիկանության հաղորդմամբ, փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել են երեք տարաների մեջ աճեցված կանեփանման 10 բույսեր:
55-ամյա տանտերը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին