Երևանի քաղաքապետարանի համար Փաշինյանի ասածները՝ 0
«Երեկ Նիկոլ Փաշինյանը պատմում էր մայթերի մասին իր անձնական պատկերացումները՝ որտեղ զավթված մայթերի պատասխանատուների առաջին 2 տողում սովորական քաղաքացիներն են և նոր 3-րդ տեղում պետական (հարկադրական) մարմինները։
Ես փորձեցի այսօր մի փոքրիկ օրինակով ցույց տալ թե ինչ վիճակում է Բաղյան փողոցի մայթը պետական մարմինների անգործության պատճառով։
Այս փողոցի մի քանի հարյուր մետր մայթը մոտ 7 հատվածում անանցանելի էր, բոլոր դեքքերում էլ պատասխանատուն (եթե կուզեք մեղավորը) Երևանի քաղաքապետարանի ենթակա այս կամ այն պաշտոնյան է,- իրազեկում է սոցիալական ցանցում բլոգեր Էդուարդ Հայրումյանը ։