Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետները այցելել են ՀՀ Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքում գտնվող՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սանահինի և Հաղպատի վանական համալիրներ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, Սանահինի վանքի հարավային հուշարձանախումբը նորոգվում և վերականգնվում է ԱՄՆ դեսպանների «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ։ Հանդիպմանը ներկա են եղել Ալավերդու համայնքապետի տեղակալը, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, նախագծի հեղինակները, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության մասնագետներ։
Զաքարյանների դամբարանի վերականգնման աշխատանքներում արձանագրվել են որոշակի շեղումներ հաստատված նախագծից։ Որոշվել է փոխել տեղում առաջարկվող բազալտի տեսակը՝ համապատասխանեցնելով նախագծին։ Դամբարանի վերականգնման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են՝ առաջարկվող փոփոխությունները նոր գիտամեթոդական խորհրդում քննարկելու պայմանով։
Հաղպատի վանական համալիրը արևմտյան պարսպապատը և երկրաշարժից փլուզված աշտարակը վերականգնվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով: Աշխատանքների արժեքը մոտ 54 միլիոն ՀՀ դրամ է։ Փլուզված աշտարակն արդեն ամբողջովին վերականգնված է, ուժեղացվել են պարիսպների և աշտարակների հիմքերը, իրականացվում են նախագծով նախատեսված նորոգման մյուս աշխատանքները։
Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան