«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է Մարդու իրավունքների եվրապական դատարան ու ներկայացրել իր շուրջ կատարվող իրադարութունները, թե ինչպես են իրեն ապօրինի կերպով պահում կալանքի տակ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ՄԻԵԴ-ը հետաքրքրվել է գործով ու Հայաստանից տվյալ դեպքի մասով փաստաթղթեր և այլ հավելյալ տեղեկություններ է խնդրել տրամադրել:
Հիշեցնենք` 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Բադոյանը 2020 պատերազմի դադարեցման պայմաններից դժգոհ մի խումբ քաղաքացիների հետ հավաքվել էր մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի դիմաց, դրանց ներսում և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, ուր կատարվում էին զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն` նա միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և ոտքով հարվածել է վերջինիս:
Ա.Բ.-ի և զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետևանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ, վերջինս կորցրել է գիտակցությունը, վնասվել է նրա աչքը, և նա տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Արդյունքում` Ա.Բ.-ն կալանավորվել է:
Ազգային անվտանգության ծառայությունը չէր գաղտնազերծել, թե ով է Ա. Բ.-ն ով հավածել է Արարատ Միրզոյանին: «Ժողվուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջինս Արա Բադոյանն է: ԱԱԾ քննչականը հայտնել էր նաև, որ կատարվածի միակ և վճռորոշ ապացույցը յութուբյան տեսանյութն է, որտեղ, սակայն, չի երևում Ա. Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը, ավելին՝ տեսագրության մեջ տեսանելի է ամբոխային իրավիճակ, խառնաշփոթ, բազում մարդիկ, այդ թվում՝ Արա Բադոյանը:
Հարկ է նշել, որ տեսագրության մեջ առհասարակ տեսանելի չէ Արարատ Միրզոյանը, տեսանելի չեն նաև Արա Բադոյանի ոտքերը, քննչական դեպարտամենտը, ոչնչով չպայմանավորված, առաջնորդվելով զուտ ենթադրությամբ, արձանագրել է «(…) ըստ ընդհանրական շարժի ոտքը երկու անգամ շարժում է դեպի այն հատվածը, որտեղ գտվում է Արարատ Միրզոյանը, ինչից հետո (…) հեռանում է (…)». սակայն մեկ կարևոր որոշմամբ էլ նշվել է. «(…) ոտքով մեկ անգամ հարվածել է Արարատ Միրզոյանին»:
Այսպիսով` ակնհայտ է, որ Արա Բադոյանի կողմից Արարատ Միրզոյանին հարվածելու վերաբերյալ որևէ պատշաճ ապացույց առկա չէ, սակայն նա տևական ժամանակ է` գտնվում է կալանքի տակ ծեծի փորձի մեղադրանքի համար։ Եվ հիմա գործը հասել է Եվրադատարան»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
- «Ժողովուրդ». «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
- «Հրապարակ». Ինչ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան