«Ժողովուրդ». Գևորգյան եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք վիճկոմիտեում են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաշվեքննիչ պալատի երիտասարդ անդամ Արմեն Գևորգյանը մոտավորապես վերջերս լքել է պաշտոնը, նրան հետևել է եղբայրը` Գագիկ Գևորգյանը, ով տասնամյակներ շարունակ վիճակագրական կոմիտեի առանցքային ֆիգուրներից էր, նախագահի տեղակալը և մարդահամարի թիվ մեկ պատասխանատուն։
Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են։ Օրինակ` Արմեն Գևորգյանի դուստր Աննա Գևորգյանը, նրա ապագա հարս Անահիտ Օհանյանը, կինը` Լիլիթ Ազիզյանը, ապագա մյուս հարս Լուսինե Մախսուդյանը և այլ ազգականները։
Ծնունդով Արարատի մարզից Գևորգյանների աստղը 1990-ականների կեսին փայլեց, երբ իրենց հռչակեցին Վազգեն Սարգսյանի մտերիմ, այնուհետև` հոկտեմբերի 27-ից հետո, սահուն անցան հեռանկարային Արգամիչի դրոշի տակ, այնուհետև կատարելագործեցին անհրաժեշտ կապերը, որի արդյունքում ողջ գերդաստանը գրավեց եկամտաբեր պետական պաշտոններ` պետական ռեգիստր, արդարադատության նախարարություն, ԱՎԾ, Հաշվեքննիչ պալատ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ինչ են մտածել Փաշինյանն ու Ալիևը
- «Ժողովուրդ». Մրցույթ` առանց իրական մրցակցության
- «Հրապարակ». Վահան Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում Զանգակատան զորամասում, քանի որ Սուրեն Պապիկյանի մտերիմն է
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
- «Ժողովուրդ». «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
- «Հրապարակ». Ինչ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան