«Հրապարակ». Վահան Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում Զանգակատան զորամասում, քանի որ Սուրեն Պապիկյանի մտերիմն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթ Վայոց Ձորի մարզ կատարած այցի ընթացքում ՔՊ-ական պատգամավորները մի լուսանկար էին հրապարակել, որում իրենց կողքին, իրենց հետ թև-թևի նստած էր մի զինվորական: Խոսքը Վահան Յայլոյանի մասին է, ով ներկայումս Զանգակատան զորամասի հրամանատարն է, իսկ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է Հադրութի գնդի հրամանատարը, սակայն կարճ ժամանակում նրան ազատեցին` մարտերը ձախողելու համար, անգամ իշխանական շրջանակները հայտարարում էին, թե Հադրութի գնդի հրամանատարը փախել է մարտի դաշտից` հայրենի հողն առանց կռվի թողնելով թշնամուն։
Նրանով մինչև անգամ իրավապահներն էին զբաղվում, սակայն ի տարբերություն շատուշատ արժանավոր զինվորականների, որոնք այս տարիներին հեռացվել են համակարգից, Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում Զանգակատան զորամասում, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանի մտերիմն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
- «Ժողովուրդ». «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
- «Հրապարակ». Ինչ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան