«Հրապարակ». Ինչ են մտածել Փաշինյանն ու Ալիևը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արևմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձ համաձայնությամբ որոշել են հանել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին կետը երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծից և հարցի քննարկումը տեղափոխել ավելի ուշ փուլ։ Իշխանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արևմտյան գործընկերներին Փաշինյանը ներկայացրել է ներքին հարցումների արդյունքներ, համաձայն որոնց իր իշխանության վարկանիշը պատմական նվազագույնի է հասել: Նա բացատրել է, որ եթե այս մի զիջմանն էլ գնա այս փուլում, ապա դա կարող է երկրում իրավիճակի արտահերթ սրման բերել և այդ դեպքում` անգամ ամենափայլուն փիառն ու հեծանիվ-տոլմա շոուն չի փրկի և ՔՊ-ն չի կարող անգամ երազել իշխանության վերարտադրության մասին։
Եվ Արևմուտքն ու մեր հարևանները համաձայնել են հարցի նման լուծմանը: Պայմանավորվել են կողմերի միջև կնքել մի ձևական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա և 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։
Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված և սա պոտենցիալ սրացումների և անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա և առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մրցույթ` առանց իրական մրցակցության
- «Հրապարակ». Վահան Յայլոյանը կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում Զանգակատան զորամասում, քանի որ Սուրեն Պապիկյանի մտերիմն է
- «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի ծեծի գործով կալանավորված Արա Բադոյանը դիմել է ՄԻԵԴ
- «Հրապարակ». Բագրատ սրբազանի Երևանյան բակային հանդիպումները ուղեկցվում են ուժայինների տոտալ հսկողությամբ
- «Ժողովուրդ». «Աթենք» ՍՊԸ-ն դատարանում պարտվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին
- «Հրապարակ». Ինչ ողբերգական դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան