Զգուշացրել մեծահասակներին, քանի որ հնարավոր է վախեցնող զանգեր ստանան. Սամվել Մարտիրոսյան
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը կրկին դիմել է քաղաքացիներին, զգուշացրել հատկապես մեծահասակներին, քանի որ հնարավոր է՝ վախեցնող զանգեր ստանան։
«Մեկ անգամ ևս ուզում եմ անդրադառնալ. 1 ամիս առաջ այդ մասին խոսել էի, բայց այդ ժամանակ դեռ տարածումն այդքան մեծ չէր։ Խոսքը հիստերիկ զանգերի մասին է։
Ռուսերեն են դեռ խոսում, զանգում, գոռգռում են՝ իբր թոռնիկն է զանգում, աղջիկը կամ տղան, որ վթարի մեջ է ընկել, կամ ինքն է խփել, կամ իրեն են խփել։
Կարճ ասած, սցենարները նույնն են, ուզում են, որ շտապ փող փոխանցեն, և իրականում կան մարդիկ, որ լավ չեն հասկանում և գումարը փոխանցում են, բայց այստեղ խնդիրն ավելի շատ նրանում է, որ զանգում են քաղաքային հեռախոսով՝ այն հույսով, որ տան մեծահասակը կվերցնի։
Վտանգն այն է, որ մարդ կարող է բառիս բուն իմաստով ինֆարկտ ստանաl։
Հարկավոր է մեծահասկաներին, որոնք ֆեյսբուք, ինստագրամ չեն նայում, զգուշացնել, որ չվախենան»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ո՞ւմ դիմել, եթե դարձել եք կիբերհանցագործության զոհ․ Սամվել Մարտիրոսյան
- Եթե չեք ուզում, որ ձեր անունից խարդախները վարկ ձևակերպեն. Սամվել Մարտիրոսյան